ԴՆԹ-ի քարտեզագրումը կարող է բերել քաղցկեղի առավել արագ ախտորոշմանն ու բուժմանը` վերջ դնելով քիմիաթերապիային

19:53 • 22.12.14

Քաղցկեղի բուժումը կարող է վերափոխվել շրջադարձային նախագծի շնորհիվ, ըստ որի` նախատեսվում է կարդալ ու քարտեզագրել հազարավոր տղամարդկանց, կանանց ու երեխաների ԴՆԹ-ն:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը` բրիտանացի գիտնականները հավատում են, որ բացահայտելով հիվանդի գենետիկ կոդում պահպանվող տվյալները` կկարողանան ավելի արագ և ավելի ճիշտ ախտորոշել հիվանդությունը, ինչը կնպաստի նաև «հրաշք» դեղերի արագ զարգացմանն ու մշակմանը, որոնք ավելի մեծ օգուտ կտան հիվանդներին, քան ներկայիս դեղամիջոցները:

 

Բժիշկները կանխատեսումներ են անում, որ գենետիկ հեղափոխությունը քիմիաթերապիան հնացած ու անօգտակար կդարձնի առաջիկա 20 տարվա ընթացքում:

 

 Հազվադեպ գենետիկ հիվանդությունների բուժումը ևս  գալիս է գենոմային ծրագրերից, որոնք կհամատեղին գենետիկ տվյալները առողջապահական տեղեկատվության հետ` Բրիտանիային հնարավորություն տալով զարգացնելու  «ամենամեծ առողջապահական համակարգն աշխարհում»:


 

 

ԴՆԹ-ի քարտեզագրումը կարող է բերել քաղցկեղի առավել արագ ախտորոշմանն ու բուժմանը` վերջ դնելով քիմիաթերապիային