Գիտնականները նոր տարա են ստեղծել խտացված բնական գազի պահպանման համար
Ամերիկյան Ռայսի համալսարանի (Հյուսթոն, Տեխաս) մասնագետների թիմը նոր տարա է ստեղծել խտացված բնական գազի պահպանման համար, որը վառելիք է հանդիսանում ավտոմեքենաների համար, որը նվազագույն վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` ներկա պահին խտացված բնական գազը պահվում և տեղափոխվում է հատուկ տարաներում, որոնցում 200-220 բար ճնշում է առկա, միևնույն ժամանակ՝ այն անհրաժեշտ է սառեցնել մինչև -163 աստիճան` ըստ Ցելցիուսի:
Գիտնականների խումբը` Մայքլ Դինի ղեկավարությամբ, նոր տարաներ է ստեղծել խտացված գազի պահպանման համար, որոնց պատրաստման համար օգտագործվում է մետաղա-օրգանական կմախքներից պատրաստված նյութը: Նման նյութից պատրաստված տարաները թույլ են տալիս դրանցում գազը պահել 65 բար ճնշման տակ և բաց թողնել 5.8 բար ճնշման տակ: Միևնույն ժամանակ՝ գազի ջերմաստիճանը պետք է լինի 25 աստիճան տաքությամբ` ըստ Ցելսիուսի:










