Գերմանացի գիտնականներն ահռելի միջատ-ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)
Բիլեֆելդի համալսարանի գերմանացի գիտնականներն Ակսել Շնայդերի գլխավորությամբ 6-ոտանի ռոբոտ են ստեղծել, որին անվանել են Հեկտոր, գրում է technoguide.com.ua-ն։
Գիտնականները ոգեշնչվել են Phasmatodea խմբին պատկանող միջատներից։ Ռոբոտը պատրաստվել է ոտքերի ինքնուրույն անհատական կառավարմամբ, ինչն էլ ավելի է հեշտացնում ռոբոտի տեղաշարժը բազմապիսի տեղանքներով։
Գիտնականներին հաջողվել է կրկնօրինակել միջատների թաթիկների մկանները՝ օգտագործելով 18 ճկուն միացում, որոնց շնորհիվ ամեն ոտքը կարող է տարբեր աստիճանի թեքվել՝ կախված տեղանքից։
Բնականաբար, գիտնականներին բազմաթիվ տեսախցիկների, հատուկ ալգորիթմների և ցուցիչների տվյալներ են անհրաժեշտ եղել ռոբոտին ինքնուրույն տեղաշարժվելու ունակություն տալու համար։










