Instagram-ը գնահատվում է 35 մլրդ դոլար

09:14 • 22.12.14

Շատերին ծիծաղելի էր թվում, երբ 2012-ին Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն Instagram-ը գնեց 1 մլրդ դոլարով։ Սակայն ծառայության վերջին գնահատականները խոսում են այն մասին, որ այն այժմ արժե 35 մլրդ դոլար, գրում է buro247.ru-ն։

 

Instagram-ը ոչ միայն չի հնանում, այլև նոր թափ է հավաքում։ Նախորդ ամիս նրա ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 284 մլն-ը, ինչը թույլ է տվել ծառայությանն առաջ անցնել Twitter-ից։

 

Բացի այդ, մասնագետները սպասում են, որ շատ շուտով Instagram-ն իր հսկողության տակ կառնի գովազդը, որի շնորհիվ յուրաքանչյուր ամիս կկարողանա վաստակել առնվազն 2 մլրդ դոլար։

Instagram-ը գնահատվում է 35 մլրդ դոլար