Յուպիտերի արբանյակ Եվրոպայի մթնոլորտն ավելի բարակ է, քան ենթադրվում էր․ գիտնականներ

12:19 • 22.12.14

Աստղաֆիզիկոսները գտնում են, որ Յուպիտեր մոլորակի 6-րդ արբանյակ Եվրոպայի թթվածնային մթնոլորտն ավելի բարակ է, քան մինչ այդ ենթադրվում էր, գրում է rg.ru-ն։

 

Այդ եզրակացությանը գիտնականները հանգել են «Կասսինի» սարքի ուլտրամանուշակագույն սպեկտոգրաֆից ստացված տվյալների վերլուծության արդյունքում։

 

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը՝ Եվրոպայի շուրջ այրվող գազերի կամ պլազմայի մեծ մասի աղբյուր են հանդիսանում հարևան արբանյակի հրաբուխները, գրում է ria.ru-ն։

 

Եվրոպան համարվում է Յուպիտերի մեծ արբանյակներից մեկը և իր չափերով զիջում է Լուսնին։ Արբանյակի մակերևույթը ծածկված է սառույցով, իսկ դրա տակ, ենթադրվում է, գտնվում է հեղուկ օվկիանոս։

Յուպիտերի արբանյակ Եվրոպայի մթնոլորտն ավելի բարակ է, քան ենթադրվում էր․ գիտնականներ