Ժամանակը չի բուժում. «Կոտրված սրտի համախտանիշը»

21:27 • 22.12.14

Սթրեսային կարդիոմիոպաթիան կամ «կոտրված սրտի համախտանիշը» առաջին անգամ ախտորոշվել է Ճապոնիայում՝ 1990 թվականին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն:

Վերջինիս ախտանշանները նման են սրտի կաթվածի ախտանշաններին, սակայն «կոտրված սրտի համախտանիշի» դեպքում զարկերակի խցանում տեղի չի ունենում: Սթրեսային կարդիոմիոպաթիան կարող է որպես սուր սթրեսային հետևանք առաջ գալ, ինչպիսիք են, օրինակ, հարազատի մահը, ամուսնալուծությունը կամ ցավագին բաժանումը:

Այդ ախտանշանների հետևանքով կրկնապատկվում է սրտի կաթվածի առաջացման ռիսկային գործոնը: Նախկինում ձևավորված կարծիքի համաձայն` մարդիկ շատ արագ վերականգնվում են սթրեսային կարդիոմիոպաթիայից հետո:

Մինչդեռ Աբերդինի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ, և նմանատիպ խնդիրներ ունեցող մարդիկ վերականգնվում են ոչ թե մի քանի օրվա ընթացքում, այլ` 4 ամսից դեռ մի փոքր էլ ավել ժամանակահատվածում: 

Ժամանակը չի բուժում. «Կոտրված սրտի համախտանիշը»