Ինչպիսին կլիներ հանրահայտ Յելոուսթոունը, եթե զբոսաշրջիկները չաղտոտեին այն (լուսանկարներ, տեսանյութ)
Հետազոտողները պարզել են, թե ինչպիսի տեսք կունենային հանրահայտ Յելոուսթոուն ազգային պարկի (ԱՄՆ) տաք աղբյուրները, եթե բազմաթիվ զբոսաշրջիկներ չաղտոտեին դրանք:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տասնամյակներ շարունակ այս գեղատեսիլ աղբյուրները ենթարկվել են զբոսաշրջության աղետալի ազդեցությանը: Դրանք լցվել են իբր երազանքները կատարող կոպեկներով ու այլ աղբով, որը փոխել է ջրի քիմիական բաղադրությունը:

Հետազոտողները պարզել են, որ չաղտոտվելու դեպքում ստորջրյա աղբյուրները կլինեին մուգ կապույտ, այլ ոչ հիմիկվա պես դեղնականաչավուն:












