Google-ը սկսել է որոնման արդյունքում ցույց տալ երգերի բառերը

09:37 • 23.12.14

Ամերիկյան Google որոնողական համակարգը համալրվել է նոր գործառույթով. այն սկսել է որոնման արդյունքում ցույց տալ երգերի տեքստերը, ինչը կարող է մի շարք մասնագիտացված կայքերից խլել թրաֆիքի որոշ մասը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, գործառույթը հասանելի է բոլոր երգերի համար, սակայն միայն Google-ի ամերիկյան տարբերակում և միայն անգլերենով:

 

Ընկերությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել նոր գործառույթի վերաբերյալ, սակայն ակնարկել է, որ գործառույթն իրոք աշխատում է:

 

Աղբյուրը հավելում է, որ երգի տեքստի ներկայացման գործառույթով համալրված է նաև Knowledge Graph ծառայությունն ու Microsoft Bing որոնողական համակարգը:

Google-ը սկսել է որոնման արդյունքում ցույց տալ երգերի բառերը