CES 2015-ին Kodak ընկերությունը պատրաստվում է սմարթֆոն ներկայացնել

13:02 • 23.12.14

Kodak ընկերությունը երեք տարի շարունակ չի մասնակցել Consumer Electronics Show սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին։ Այժմ ընկերությունը որոշել է վերադառնալ. միջոցառմանը կներկայացվեն հատուկ պայմաններում նկարող տեսախցիկներ, մարտկոցներ և սեփական արտադրության սմարթֆոն, գրում է 3dnews.ru-ն։


Ընկերությունն առանձնացնում է PixPro SP360 տեսախցիկը, որն ունի 360 աստիճան նկարահանման հնարավորություն։

 

Kodak-ը սպառողների ուշադրությունը կհրավիրի նաև My Kodak Moments հավելվածի և դրա միջոցով արված լուսանկարների վրա, որը թույլ է տալիս լուսանկարները տպել բջջային սարքերի միջոցով։

technologytell.com

technologytell.com

CES 2015-ին Kodak ընկերությունը պատրաստվում է սմարթֆոն ներկայացնել