Թյունինգային ընկերությունը Cadillac Escalade-ը վերածել է կինոթատրոնի անիվների վրա (լուսանկարներ)

19:22 • 23.12.14

Lexani Motorcars թյունինգային ընկերությունը, որը հայտնի է շքեղագույն մեքենաների փոխակերպմամբ և դրանք նոր մակարդակի հասցնելով, ևս մեկ անգամ զարմացրել է շքեղ մեքենաների սիրահարներին:

 

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` նորագույն փոխակերպված Curve կոնցեպտը Cadillac Escalade մոդելն է, թեև մեքենայի   ուղևորասրահն ամբողջական փոփոխության է ենթարկվել: Իրենց տեղում են մնացել միայն երկու կաշվե աթոռը, որոնք շրջապատվել են նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառմամբ:  

 

 Lexani-ն սրահը համալրել է լուսադիոդային համակարգով լուսավորվող տանիքով, 24 ոսկեզօծ սարքավորմամբ և 48 դյույմ անկյունագծով 4k կոր էկրանով սմարթ-հեռուստացույցով`  մեքենան դարձնելով մոլորակի ամենաշքեղ արտաճանապարհայիններից մեկը:

 


 

 

Concept One Curve Cadillac Escalade

Concept One Curve

concept one curve

Concept One Curve 1

IMG_9780

Concept One Curve

 

Թյունինգային ընկերությունը Cadillac Escalade-ը վերածել է կինոթատրոնի անիվների վրա (լուսանկարներ)