Գորշ մոլորակը. արբանյակից ստացված պատկերը բացահայտում է Երկրի իրական գույնը (լուսանկար)
Ճապոնական Himawari-8 օդերևութաբանական արբանյակից ստացված զարմանահրաշ պատկերը բացահայտում է Երկրի իրական գույնը: 35 790 կմ հեռավորությամբ գտնվող արբանյակի պատկերը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք ունի մեր մոլորակը՝ նախքան ցանկացած փոփոխություն, որն արվում է պատկերը լավ ստանալու համար:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը` ներկայացնելով բարձրորակ պատկերը, որը մանրամասնորեն ցույց է տալիս Երկրի տեսքը` ներառյալ ամպերը, օվկիանոսները և Ավստրալիայի ընդարձակ անապատը:
2014-ի հոկտեմբերի 7-ին տիեզերք արձակված՝ Himawari-8 արբանյակի նկարն առաջինն է, որից ստացված լուսանկարը պատկերում է Երկրի իրական գույնը: Լուսանկարի խոշոր 11,000*11,000 տարբերակը հասանելի է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության կայքում:













