Meizu-ն էժան սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)
Meizu ընկերությունը պաշտոնական շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Android համակարգով աշխատող նոր M1 Note սմարթֆոնը, գրում է korrespondent.net-ը՝ GizChina-ին հղումով։
Սմարթֆոնի 5,5 դյույմանոց 1920x1080 պիքսել M1 note էկրանը թույլ է տալիս տեղեկություն ընթերցել նույնիսկ ուժեղ արևի լույսի տակ։
Այն ունի 13 ՄՊ դիմային և 5 ՄՊ ետևի տեսախցիկներ։ Բջջայինը թույլ է տալիս օգտվել երկու sim քարտից միաժամանակ։ Ունի նաև Wi-Fi, LTE և GPS։
Արժեքը կազմում է 160-ից 190 դոլար։
















