Բժիշկները ծխախոտից կախվածությունից 100%-ով ազատող միջոց են հայտնաբերել

00:52 • 24.12.14

Բուսական ցիտիզին կոչվող թուրմը ավելի լավ է աշխատում քան նիկոտինային կպչուն լենտերը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով New Scientist-ին:

Այն պատկանում է ալկալոիդների խմբին և գործում է` արգելափակելով նիկոտինի մուտքը ուղեղի հաճույքի ռեցեպտորներին, սակայն մեծ չափաբաժիններով, ինչպես և նիկոտինը, տոքսիկ է:

Ցիտեզինը շուկայում առկա է դեռևս 60-ական թվականներից: Նոր Զելանդիայի գիտնականները  նոր հետազոտություն են անցկացրել՝ ուսումնասիրելով 1310 ծխողների, ովքեր ինքնակամ ցանկացել են հրաժարվել ծխելուց: Նրանց մի մասին 25 օր շարունակ ցիտիզին, իսկ մյուս մասին՝ նիկոտին են տվել՝ չափաբաժինը անընդհատ կրճատելով:

Գիտնականներին հետաքրքրել է, թե նրանց քանի տոկոսը կկարողանա հրաժարվել ծխախոտից առաջին շաբաթվա, 2 ամսվա և կես տարվա ընթացքում: Արդյունքում՝ պարզվել է, որ ցիտիզին օգտագործած խումբը ավելի շուտ է թողել ծխելը, քան նիկոտին օգտագործողը:

Բժիշկները ծխախոտից կախվածությունից 100%-ով ազատող միջոց են հայտնաբերել