Google Street View-ում հայտնվել է առաջին արաբական քաղաքը

11:04 • 24.12.14

Դուբայն առաջին արաբական քաղաքն է, որի փողոցները նկարահանել են Google Street View-ի ավտոմեքենաների վրա տեղադրված սարքերը։ Վիրտուալ զբոսանքը Դուբայում հասանելի է դարձել ընդամենն օրեր առաջ, գրում է rosbalt.ru-ն։

 

Քաղաքի նկարահանումները սկսվել են դեռևս գարնանը, սակայն դադարեցվել են ամռանը, երբ բարձր խոնավության պատճառով տեսանելիությունը վատանում է։

 

Այս պարագայում նկարահանման պայմանները որոշիչ դեր ունեն. Դուբայում կան բազմաթիվ երկնաքերեր, որոնք պետք է տեսանելի լինեն մինչև ամենավերևի հատվածը։

 

Համաձայն Google-ի քաղաքականության՝ քաղաքի փողոցի անցորդների դեմքերն անճանաչելի են դարձել, ինչպես և մեքենաների համարները։

Google Street View-ում հայտնվել է առաջին արաբական քաղաքը