Գիտնականները հայտնաբերել են Հերովդես թագավորի պալատի մուտքը (լուսանկարներ)

13:06 • 24.12.14

Կարևոր հայտնագործություն են արել Երուսաղեմի Հրեական համալսարանին կից հնէաբանության ինստիտուտի գիտնականները՝ Հերոդիումում պեղումների ժամանակ։


Հնագույն ամրոցը կառուցել է Հերովդես թագավորը, որը գտնվում է 12 կմ դեպի հարավ Երուսաղեմից և 5 կմ հարավ-արևելք՝ Բեթղեհեմից, գրում է Корреспондент-ը։


Դա վերջին պահպանված վայրն է այն բազմաթիվ վայրերից, որը կրում է հրեա թագավորի անունը, ով պատմության մեջ  մնաց իբրև նորածինների զանգվածային սպանության մասին հրովարտակ արձակած տիրակալ։ Հերովդեսը կառուցել է այս ամրոցը պարթենոնների հանդեպ տարած հաղթանակի կապակցությամբ մոտ մ.թ.ա. 20 թ-ին։ Ամրոցի գլխավոր վայրերից է թագավորական պալատը, որի մուտքն էլ այժմ հայտնաբերել են գիտնականները։


Պալատի մուտքը կամարաձև միջանցք է՝ 6 մ լայնությամբ և 20 մ երկարությամբ։ Դա շատ բարդ  եռամակարդակ կառույց է, որը, գիտնականների կարծիքով, գրեթե չի օգտագործվել որպես թագավորական պալատի մուտք։ Կյանքի վերջին տարիներին Հերովդեսը որոշել է ամրոցը վերածել հսկայական դամբարանի։ 


Պեղումների ընթացքում հայտնաբերվել են վկայություններ այն մասին, որ ավելի ուշ պալատի այդ միջանցքը և նախաշեմն օգտագործվել են ընդդիմադիրների կողմից Հռոմի դեմ հրեաների հայտնի ապստամբության ժամանակ՝ 66-71թթ.։ Հետագայում՝ 2-րդ դարում, հրեաները, որոնք ապստամբության ճնշումից հետո էլ շարունակում են վարել պարտիզանական պատերազմ հռոմեացիների հանդեպ, կամարաձև միջանցքից մի քանի գաղտնի թունել են փորել։

 

Aerial view of the Herodium complex. Image credit: Tatzpit Aerial Photography.

Part of the entrance passage. Image credit: Herodium Expedition / Hebrew University of Jerusalem.

Part of the entrance passage. Image credit: Herodium Expedition / Hebrew University of Jerusalem.

 

Գիտնականները հայտնաբերել են Հերովդես թագավորի պալատի մուտքը (լուսանկարներ)