Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին Սուրբ ծնունդին YotaPhone 2 են նվիրել
Ռուսական YotaDevices ընկերության ղեկավար Վլադիսլավ Մարտինովը Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին YotaPhone 2 սմարթֆոն է ուղարկել` որպես սուրբծննդյան նվեր: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
«YotaPhone-ն ուղարկվել է 2 շաբաթ առաջ: Շատ կցանկանայի, որ Սթիվ Վոզնյակն այն ստանար Սուրբ ծննդյան փոստով», - ասել է Մարտինովը:
YotaPhone 2-ը ներկայացվել է 2014-ի դեկտեմբերի 2-ին: Ռուսական սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը երկու էկրանի առկայությունն է, որոնցից մեկը` գունավոր, իսկ մյուսը` սև սպիտակ, որն ստացվել է էլեկտրոնային թանաքի տեխնոլոգիայով:
Առաջին YotaPhone-ը ներկայացվել է 2013-ի դեկտեմբերի 4-ին: Երկրորդ սերնդի համեմատ այն ավելի մեծ չափսեր ուներ:
Ավելի վաղ Պուտինը YotaPhone 2 է նվիրել ՉԺՀ նախագահին, որից հետո Թինա Կանդելակին էլ սմարթֆոն է նվիրել Ռամզան Կադիրովին:













