Լավագույն բուհերի եռյակը գլխավորում է ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը երկրորդն է

12:53 • 25.12.14

Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով վարկանիշավորման համակարգի հիմնական սկզբունքները, ընդգծել է, որ առաջատար եռյակում են հայտվել Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: 

Լավագույն բուհերի եռյակը գլխավորում է ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը երկրորդն է