Բրիտանացի աստղաբանը բացահայտել է երկնային մարմնի մակերևույթը (լուսանկարներ)
Բրիտանացի աստղաբան Սթյուարտ Աթկինսոնը, ով տիեզերքի ուսումնասիրությամբ զբաղվում է սիրողական մակարդակով, հազարավոր մարդկանց համար բացահայտել է տիեզերքում թափառող գիսաստղերից մեկի մակերևույթը:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ուսումնասիրված երկնային մարմինն ունի 67P անվանումը: Աստղաբանը դրա վրա հայտնաբերել է մոտ 4 կմ երկարությամբ ժայռ ու բազմաթիվ բարձր բլրակներ:

Աթկինսոնը ստորև ներկայացված տպավորիչ լուսանկարները ստացել է Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակների ֆիքսած կադրերից:

Նա մշակել է այդ լուսանկարները, հանել ավելորդ մասերն ու թողել ամենահետաքրքիր պատկերները: Ստացված արդյունքն այնքան լավն է եղել, որ ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հետաքրքրվել է դրանով:














