Սմարթֆոնների օգտագործումը փոփոխում է մարդկային ուղեղը
Գերմանիայի Ցյուրիխի համալսարանի մասնագետները պարզել են, որ մարդկային ուղեղը հարմարվում է նոր տեխնոլոգիաներին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով BBC-ին:
Գիտնականները հետազոտել են սմարթֆոնների 26 և հին մոդելների հեռախոսներ ունեցող 11 օգտատիրոջ ուղեղի ակտիվությունը Էլեկտրաէնցեֆալոգարմի (ԷԷԳ) օգնությամբ:
ԷԷԳ-ն վերահսկել է հաղորդագրությունները ուղեղից դեպի ձեռքերը հաղորդող նյարդերի միջոցով և հակառակը: Էլեկտրոդներից մի քանիսը տեղադրվել են կամավորների գլխի հատվածում, որոնք արձանագրել են տեղեկատվության փոխանակաման գործընթացը:
Ստացված տվյալների համաձայն` ուղեղի ակտիվությունը կախված է սմարթֆոնի օգտագործման հաճախականությունից:










