Չղջիկները հուշել են կույրերի տեսողությունը վերականգնելու տեսլականը

01:25 • 26.12.14

Էխոլոկացիան զգայական մյուս բոլոր օրգանների հետ համատեղ, բացի աչքից, կարող է իրապես օգնել վերականգնել կորցրած տեսողությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` Health Canal-ն հղումով:

Էրիոթ Վաթի համալսարանի գիտնական Դևիդ Բաքինգեմը ապացուցել է, որ մարդիկ, ովքեր օգտագործում են էխոլոկացիան, ընդունակ են որսալ առարկաների չափսերի իրական տվյալները:

Ընդհանուր առմամբ՝ տեսողության կորստից հետո մարդիք էխոլոկացիոն մեթոդը կիրառում են շրջակա միջավայրի գնահատման նպատակով: Նրանք սեղմում են մատով կամ լեզվով: Ստեղծված ձայնային ալիքները արտացոլվում են առարկաներից՝ ինքնատիպ եղանակով՝ կապված նրանց բնույթից:

Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էխոլոկացիան ազդում է ուղեղի՝ տեսողության հետ կապված հատվածների վրա, որը, ի տարբերություն մյուս միջոցների, անհամեմատ ավելի արդյունավետ է:


 

Չղջիկները հուշել են կույրերի տեսողությունը վերականգնելու տեսլականը