Ինտերակտիվ քարտեզը բացահայտում է ԱՄՆ-ում հոսող ամեն մի գետ (լուսանկարներ)

11:41 • 26.12.14

Ամերիկացի հետազոտողները, հիմնվելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների վրա, կազմել են ուշագրավ քարտեզ, որը ցույց է տալիս Միացյալ Նահանգներով հոսող ամեն մի գետ ու դրա ուղղությունը:

 

Brooklyn designer Andrew Hill created the amazing map using data created by the US Geological Survey of all 250,000 rivers running through America.

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հետաքրքիր շարժանկարը ներկայացնում է ԱՄՆ-ի տարածքում գտնվող 250.000 գետ, որոնց թվում ամենաերկարը Միսուրին է` 4.088 կմ երկարությամբ: Մինչդեռ ամենախորն ու ջրառատը Միսիսիպին է:

 


Պարբերականը մանրամասնում է, որ ինտերակտիվ քարտեզի վրա գետերը նշված են տարբեր գույներով` կախված նրանից, թե ինչ ուղղությամբ են դրանք հոսում:

 

 

Ինտերակտիվ քարտեզը բացահայտում է ԱՄՆ-ում հոսող ամեն մի գետ (լուսանկարներ)