Անցորդների ու վարորդների արձագանքը Նյու Յորքի փողոցներում 410 000 դոլարանոց Lamborghini-ն տեսնելիս. (տեսանյութ)
Նյույորքցի միլիոնատեր Ալեն Վանգը, ով 2012-ի թողարկման Lamborghini Aventador է վարում, տեսանյութ է հրապարակել` բացահայտելով աշխարհի ամենահայտնի, թանկարժեք ու արագ սպորտային մեքենայի ղեկին նստելու իրական զգացողությունը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` տեսանյութը նկարահանելիս միլիոնատերը ոգեշնչվել է համացանցում հայտնված այն տեսանյութից, որում նկարահանվել էր փողոցում քայլող կինը, ում անընդհատ մոտենում էին տղամարդիկ ու փորձում գայթակղել:
Վանգի` մեքենայում տեղադրած տեսախցիկները ֆիքսել են անցորդների ինչպես լավ, այնպես էլ՝ վատ արձագանքները, երբ նրանք տեսնում էին նրան 410 000 դոլար արժողությամբ սպարտային մեքենան վարելիս:

















