Ռուսական YotaPhone 3 սմարթֆոնը կարող է վաճառքում հայտնվել մեկուկես տարուց

09:36 • 26.12.14

Ռուսական YotaPhone սմարթֆոնի նոր մոդելը կարող է վաճառքում հայտնվել արդեն մեկ-մեկուկես տարուց, հայտնում է korrespondent.net-ը` վկայակոչելով YotaDevices ընկերության գլխավոր տնօրենին:

 

«Մենք ակտիվորեն զբաղվում ենք YotaPhone 3-ի ստեղծմամբ, սակայն հեռախոսի ներկայացման հստակ ամսաթիվը դժվարանում եմ նշել: Այն կարող է հայտնվել մեկ-մեկուկես տարուց»,-նշել է ղեկավարը:

 

Նա նաև հավելել է, որ YotaDevices-ը ներկայում աշխատում է մի շարք տեխնոլոգիական նորարարությունների վրա, որոնք կհայտնվեն սմարթֆոնի արդեն մյուս տարբերակում:

 

Այդ նորույթների թվում են շփման համար վիրտուալ տեսախցիկի ու հեռախոսի վրա ընկնող լույսից լիցքավորվող մարտկոցի ստեղծումը:

Ռուսական YotaPhone 3 սմարթֆոնը կարող է վաճառքում հայտնվել մեկուկես տարուց