Գիտնականները զարգացման հետ կապված 12 նոր գեն են հայտնաբերել
Բրիտանացի գիտնականները վերլուծել են տարբեր խանգարումներ ունեցող ծնողների 1133 երեխայի գենոմը և հայտնաբերել 12 գեն, որոնք կարող են սրտի արատի, մկանային կծկումների և երրեխաների մտավոր հետամնացության պատճառ հանդիսանալ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Zee News-ին:
Որոշ մուտացիաներ ծնողներից ժառանգաբար են փոխանցվում, իսկ մյուսներն առաջանում են զարգացման ընթացքում:
Խանգարումների մի մասի զարգացման համար հատուկ գենետիկ ախտորոշում գոյություն չունի: Խանգարումների մի մասը հանդիպում են հազվադեպ, և դրանց նախանշանները կարող են անցնել մի մարդուց մյուսին:
Զարգացման առավել տարածված խնդիրներից են` ֆիզիկական արատները, մարդկային աճի խանգարումը, ինչպես նաև` ուսման և վարքի հետ կապված խնդիրները:
Դրանք կարող են զուգորդվել էպիլեպսիայի, աուտիզմի, շիզոֆրենիայի և աճի հետ կապված խնդիրներով: Դրանց մեծ մասը ձևավորվում է մինչ երեխայի ծնունդը, սակայն որոշները զարգանում են ավելի ուշ:










