Աղիքային իմունային համակարգը պայքարում է շաքարախտի և ճարպակալման դեմ
Լոնդանի համալսարանական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ իմունային հակահարված ապահովող MyD88 սպիտակուցը օգնում է կարգավորել քաշը և նվազեցնում է ճարպակալման հետ կապված 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddily.ru-ն` հղում կատարելով Zee News-ին:
Գիտնականներից բաղկացած խումբը ուսումնասիրել է ճարպակալման զարգացման և մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդի օգտագործումից առաջացած 2 տիպի շաքարախտի մեխանիզմները:
Պարզվել է, որ աղիքային իմունային համակարգն ընդունակ է կարագավորել մարդկային օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակությունը:
Այսպիսով, քաշի նվազեցման և շաքարախտի ռիսկային գործոնի նվազեցման համար անհրաժեշտ է աղիքային իմունային համակարգի ակտիվությունը և հատկապես` բջիջներում MyD88 սպիտակուցի ապահովումը:










