Մարդու սաղմի էվոլյուցիան՝ բեղմնավորումից մինչև ծնունդ. անհավանական լուսանկարներ
Լուսանկարիչ Լենարթ Նիլսոնը 10 տարի է տրամադրել մարդու սաղմի էվոլյուցիան՝ բեղմնավորումից մինչև ծնունդ ֆիքսելու համար: Adme-ն ներկայացրել է Նիլսոնի աշխատանքները:
Դեռ 1965-ին LIFE հանդեսը հրապարակեց 16 էջ՝ մարդու էմբրիոնի լուսանկարներ Նիլսոնի ստեղծածից: Այդ աշխատանքները վերատպվեցին Stern-ում, Paris Match-ում, The Sunday Times-ում և այլ հեղինակավոր ամսագրերում:
Դեռ մանկուց Նիլսոնը տարված էր խոշորացույցով ու լուսանկարչական սարքով, ով ցանկանում էր աշխարհին ցույց տալ մարդու մարմնի ամբողջ գեղեցկությունը՝ բջիջների մակարդակում:
Մարդու սաղմի լուսանկար Նիլսոնին հաջողվել էր ստանալ 1957-ին, սակայն դա բավականաչափ տպավորիչ չէր՝ լայն շրջանակներին ցուցադրելու համար:
Ավելի հստակ ու գունեղ նկարներ նա կարողացավ ստանալ ցիստոսկոպի միջոցով. դա բժշկական սարք է, որի օգնությամբ հետազոտվում է միզամուղ համակարգը: Սարքին տեսախցիկ կցելով` Նիլսոնը կյանքի արարման հազարավոր լուսանկարներ էր արել արգանդի ներսում:
Այսպես` Լենարթ Նիլսոնին հաջողվեց աշխարհին ցույց տալ մարդու կյանքի սաղմնավորման խորհուրդը: 1965-ին Նիլսոնը իր աշխատանքներն ամփոփեց «A Child is Born» գրում, որը վաճառվեց մի քանի օրերի ընթացքում: Մինչ օրս դա ժանրի ամենավերահրատարակվող գրքերից է:
Բժշկական լուսանկարչության ռահվիրա Լենարտ Նիլսոնն այժմ 91 տարեկան է: Նա շարունակում է զբաղվել լուսանկարչությամբ ու գիտությամբ:







Մարդու ուղեղը սաղմի զարգացման 22-րդ օրը

18-րդ օրը սկսում է բաբախել սաղմի սիրտը

Բեղմնավորումից 28 օր անց

հինգշաբաթական պտուղը, երկարությունը՝ 9 մմ

40-րդ օրը

8 շաբաթ

10-րդ շաբաթ. աչքերի կոպերն արդեն կիսաբաց են

Տանսերորդ շաբաթում պտուղն արդեն օգտագործում է ձեռքերը

16-րդ շաբաթ

Մարդու մաշկը դեռ այնքան բարակ է, որ դրա արանքից երևում են արյունատար անոթները

18-րդ շաբաթ. պտուղը լսում է արտաքին աշխարհի ձայները

19-րդ շաբաթ

20-րդ շաբաթ, հասակը մոտ քսան սմ, սկսում են հայտնվել մազերը

24-րդ շաբաթ

Վեցերորդ ամիս

36-րդ շաբաթ: Մեկ ամսից երեխան լույս աշխարհ կգա:











