Գիտնականները պարզել են սննդի սահմանափակման օգտակարությունը

20:06 • 27.12.14

Հնուց հայտնի է, որ սննդի սահմանափակումը օգնում է ամրապնդել առողջությունը: Վերջերս գիտնականները հայտնաբերել են դրա համար պատասխանատու մոլեկուլային մեխանիզմը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Science World Report-ին:

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ դիետան դանդաղեցրել է ծերացման գործընթացը:

Դիետայի ժամանակ անհրաժեշտ է նվազեցնել սննդակարգի օգտագործումը, նվազեցնել առանձին  միկրոէլեմենտները:

Տվյալ պարագայում երկու տեսակի ամինաթթուների` մեթիոնինի և ցիստեինի օգտագործման սահմանափակումը բարձրացրել է ծծմբաջրածնի արտադրությունը օրգանիզմում և պաշտպանել է իշեմիկ  վնասվածքներից, որոնք առաջանում են արյան շրջանառության խանգարման, օրինակ` օրգանների փոխպատվաստման և ինսուլտի արդյունքում:


 

Գիտնականները պարզել են սննդի սահմանափակման օգտակարությունը