Sony-ն պատրաստվում է պլանշետ թողարկել, որը կմրցակցի Apple-ի հետ

17:49 • 27.12.14

Sony-ն աշխատում է 12,9 դյույմանոց պլանշետի վրա, գրում է Business Insider-ը: Պլանշետը մրցակցության մեջ կմտնի Apple-ի 12,9 դյույմանոց պլանշետի հետ, որի հաղորդումների համաձայն ստեղծման փուլում է:


Sony-ի պլանշետը կլինի մեծ և ամուր, նախատեսվում է, որ այն կունենա 12,9 դյույմանոց էկրան 3,840 x 2,400 պիքսելով: Այն կաշխատի Qualcomm պրոցեսորով և հետևի կողմից կունենա 8 մեգապիքսելանոց տեսախցիկ: Պլանշետը կունենա 8,6 միլիմետր հաստություն: Apple-ը սովորաբար հպարտանում է իր առավել բարակ սարքերով, և այս անգամ հայտնի չէ, թե արդյոք մեծ պլանշետը կունենա ավելի բարակ հաստություն, քան Sony-ն:


Digitimes-ի տվյալներով Sony-ի մեծ պլանշետը հավանաբար կարժենա 1000 դոլարից ավելի, և դրա թիրախը կլինի շուկայի առավել ունևոր շերտը: Apple-ի 12 կամ 13 դյույմով iPad-ը կարող է նմանապես արժենալ 1000 դոլարից ավելի:

Sony-ն պատրաստվում է պլանշետ թողարկել, որը կմրցակցի Apple-ի հետ