Ամերիկացի փորձագետները եզրակացրել են, որ Sony-ի հաքերային պատմության մեղավորները ռուսներն են

22:43 • 28.12.14

Անվտանգության փորձագետները նոր տեսություն են ներկայացրել, որը նվազեցնում է Հյուսիսային Կորեայի ներգրավվածության հավանականությունը  Sony ընկերության հաքերային սկանդալի գործում:

Daily Mail-ի հաղորդմամբ` նոր ի հայտ եկած վարկածի համաձայն` հիմնվելով տարածված էլեկտրոնային նամակների լեզվաբանական ուսումնասիրության վրա՝ նշվում է, որ հաքերային սկանդալի համար պատասխանատու են ռուսները:

Ուսումնասիրությամբ զբաղվել է Սիեթլում գործող Taia Global կիբերանվտանգության ընկերությունը, որի փորձագետների կարծիքով` տխրահռչակ «Խաղաղության պահապանները» ռուսներ են: Այս կարծիքին նրանք հանգել են` վերլուծելով մոտ 1600 բառ` կցված Sony-ի էլեկտրոնային նամակներին, որոնք հաքերների շնորհիվ  հայտնվել էին մի շարք ԶԼՄ-ներում:

Ուսումնասիրելով հաքերների օգտագործած լեզվական ձևակերպումները, որոնք շփվել են անգլերենով, մասնագետները եզրակացրել եմ, որ 20-ից 15-ը համապատասխանում ռուսերենին, 9-ը կորեերենին և ոչ մեկը` չինարենին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Հետախուզությունների դաշնային բյուրոն մեղադրել են Հյուսիսային Կորեային ընկերության հաքերային սկանդալի ետում կանգնած լինելու համար` ի պատասխան Sony–ի կողմից Կիմ Չեն Ընի  մասին The Interview ֆիլմի տարածմանը:

 

Ամերիկացի փորձագետները եզրակացրել են, որ Sony-ի հաքերային պատմության մեղավորները ռուսներն են