Apple-ի չինական մրցակիցը ինքնատիպ դիզայնով սմարթֆոն կթողարկի

23:46 • 29.12.14

Նոր սմարթֆոնը կթողարկվի սահմանափակ քանակությամբ և իր եզակիության սահմաններում հնարավորինս թանկ կարժենա: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ GizChina-ին հղումով:

Xiaomi ընկերությունը, որ ԶԼՄ-ները «Չինական Apple» են անվանում, 2 հավելյալ մինի-էկրանով նոր սմարթֆոն կթողարկի:

Xiaomi Arch-ի կողային հատվածներում կտեղակայվեն տեղեկացնող հրահանգները, ծրագրերի լոգոտիպերը և հավելվածներն ու խաղերը վերահսկող տարբեր էլեմենտներ:

Նմանատիպ տարբերակ ունի նաև Samsung Galaxy Note Edge-ը, սակայն այն ընդամենը մեկ հավելյալ էկրան ունի:

 

Китайский конкурент Apple выпустит смартфон с уникальным дизайном

Xiaomi Arch

Galaxy Note Edge

Apple-ի չինական մրցակիցը ինքնատիպ դիզայնով սմարթֆոն կթողարկի