2014-ի ամենատարածված բառը, պարզվում է, բառ չէ
Պարզվում է՝ ընթացիկ տարվա ամենատարածված բառը իրականում այնքան էլ բառ չէ: Դա սրտաձև էմոձին՝ պատկերագիրն է: Այս մասին գրում է ամերիկյան Business Insider-ը:
Ըստ Global Language Monitor-ի՝ հենց սրտիկ էմոձին է եղել տարվա ամենակիրառվող բառը անգլերենում: Դա օգտագործվել է միլիարդավոր անգամներ: Ուսումնասիրությունների 15 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ սիմվոլը առաջատար է: Անցած տարվա ամենակիրառված բառն էլ «404»-ն է եղել՝ ևս ոչ այնքան բառ:
Կառույցն ուսումնասիրել է սոցիալական ցանցերը, բլոգները, 275,000 տպագիր ու էլեկտրոնային պարբերականները:
2014-ի 15 այլ ամենակիրառված բառերի թվում են՝ «հեշթեգը», «վեյփը» («էլեկտրոնային սիգարետ ծխելը»), «արյունոտ լուսինը» (լուսնի չորս ամբողջական խավարումներով պայմանավորված), «նանոն», «ֆոտոռումբը», «խալիֆայությունը», «թափանցիկությունը», «կայունը» և այլն:










