Facebook-ում ստելը պարանոյայի և հիշողության խնդիրների պատճառ է դառնում. հետազոտություն
Facebook սոցիալական ցանցում ստելը տարածված է, սակայն այդպես վարվելը կարող է պարանոյայի և հիշողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ՝ հենց ստողի համար: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Pencourage առցանց օրագրային կայքի հետազոտությունը պարզել է, որ օգտատերերի երկու երրորդը աղավաղում է ճշմարտությունը՝ իրենց գտնվելու մասին մանր-մունր ստերից մինչև հորինված հարաբերություններ ու արձակուրդներ: Իսկ 18 - 24 տարեկան մարդկանց մեկ հինգերորդն ասում է, որ իր պրոֆիլը ոչ մի կապ չունի իրականության հետ:
Սակայն նման ստերը կարող են լարվածության պատճառ դառնալ, քանի որ օգտատերերը փորձում են «համապատասխանել» իրենց ասած ստերին ու ապրել իրենց ստեղծած կերպարների նմանությամբ: Յուրաքանչյուր տասն օգտատիրոջից երեքն, օրինակ, ասում է, որ չի կարողանում իր կենսակերպով համապատասխանել ստեղծած կերպարին:
Բացի այդ՝ մարդկանց հիշողության մեջ ներկայացված ստերը կարող են խառնվել իրողությունների հետ: Այդպես է յուրաքանչյուր վեց օգտատիրոջից մեկի դեպքում:










