Ուռուցքաբանները հայտնաբերել են մետաստազների ձևավորման պատճառները

20:50 • 29.12.14

Թոքերում քաղցկեղի տարածման համար քաղցկեղածին բջիջներին անհրաժեշտ է նախ՝ միմյանցից անջատել սպիտակուցային կապերը, որոնք կապում են նրանց հարակից առողջ բջիջներին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Indian Express-ը:

Գիտնականների կարծիքով` եթե այդ գործընթացի դեմ պայքարող դեղամիջոց ստեղծվի, ապա հնարավոր կդառնա կանգնեցնել թոքերի քաղցկեղի աճն ու մետաստազների առաջացումը:

Մանչեստրի համալսարանի գիտնականներին հաջողվել է ցույց տալ, թե ինչպես են թոքերի քաղցկեղածին բջիջները տարանջատում կապերը հարակից բջիջների հետ և սկսում տարածվել ողջ օրգանիզմով:

Բջիջները միմյանց կապող տարրերը վերահսկվում են TIAM1 սպիտակուցով: Դրանք տարրալուծվում են, երբ այդ բջիջների մատակարարման գործընթացն ու կենսունակության ապահովման գործընթացը սխալ հունով է գնում: Եթե այդ համակագը վերահսկվի, ապա թոքերի քաղցկեղը չի տարածվի, իսկ բջիջները չեն տարրալուծվի:

 

Ուռուցքաբանները հայտնաբերել են մետաստազների ձևավորման պատճառները