Yahoo-ն կարող է Apple Watch-ին մրցակից ստեղծել

14:43 • 29.12.14

2015 թվականին Yahoo ընկերությունը կարող է կրելի և այլ բջջային սարքերի շուկա դուրս գալ և Apple Watch-ին մրցակից ստեղծել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:

 

Այդ մասին հայտարարել է Yahoo-ի բջջային ստորաբաժանման նախագահ Ադամ Կագանը: Նրա խոսքով՝ հաջորդ տարի կրելի սարքերն ընկերության համար «մեծ հնարավորություն» կդառնան:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, Yahoo-ն մասնակցել է Apple Watch «խելացի» ժամացույցների ստեղծման աշխատանքներին՝ստեղծելով այդ սարքի համար Yahoo News Digest լրատվական հավելվածի տարբերակ: Կագանի խոսքով՝ Yahoo-ն իրեն չի սահմանափակում կրելի սարքերի մեկ արտադրողով և չի բացառում այդ տեսակի սեփական սարքերի ստեղծումը:

 

Կագանը հավելել է, որ ծրագրերի մշակողները հաճախ այդքան էլ չեն ցանկանում դուրս գալ համակարգչային սարքավորման շուկա, բայց երբեմն նրանք ցանկանում են ստեղծել «կարևոր գործառույթ», որը բաց են թողել սարքավորման արտադրողները:

Yahoo-ն կարող է Apple Watch-ին մրցակից ստեղծել