Չինաստանում վերականգնվել է Gmail-ը
Չինաստանում ավարտվել է Google ընկերության Gmail փոստային ծառայության 4-օրյա արգելափակումը, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Financial Times-ին։
Ավելի վաղ Gmail-ն արգելափակվել էր մի քանի ամիս տևած խափանումներից հետո։ Միջադեպն ավարտվել է նույնքան անհասկանալի, որքան որ սկսվել էր։
Ծառայության անջատումը չեն մեկնաբանում ոչ չինական իշխանությունները, ոչ Google-ի ներկայացուցիչները։
«Մենք մեր կողմից ստուգել ենք, ամեն ինչ նորմալ աշխատում է»,- հայտարարել է Ասիայում ընկերության ներկայացուցիչը։










