Հսկայական կապույտ անցքը բացահայտել է մայաների անհետացման պատճառը (լուսանկարներ)

12:03 • 30.12.14

Հսկայական կապույտ անցքը, որն իրենից ստորջրյա քարանձավ է ներկայացնում ու գտնվում է  Բելիզի արգելախութում, պարզվում է՝ կապ ունի մայաների հնագույն քաղաքակրթության հետ:

 

Գիտնականներն ու պատմաբաններն ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ մայաների զարգացած քաղաքակրթության անհետացման առեղծվածը հնարավոր է բացահայտել Կապույտ անցքի միջոցով:

 

 

Ինչպես նշում է viralnova.com-ը, մասնագետները պարզել են, որ ժամանակին ստորջրյա քարանձավը ցամաքային է եղել և ջրի տակ է անցել, երբ ծովի մակարդակը բարձրացել է: Վերջերս նրանք քարանձավի հատակի նստվածքային շերտից ուսումնասիրության նմուշներ են վերցրել, և ստացված արդյունքը լույս է սփռել մայաների առեղծվածի վրա:

 

Chichen Itza was one of the later cities of the Maya, and is located in Mexico on the Yucatan peninsula.

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նստվածքային շերտում եղած հանքանյութերը կարևոր տեղեկություն են պարունակում տեղի ունեցած կլիմայական ու երկրաբանական փոփոխությունների վերաբերյալ:

 

Այս պարագայում գիտնականները, հիմնվելով տիտան հանքանյութի ուսումնասիրության արդյունքների վրա, հանգել են այն եզրակացությանը, որ մայաների բնակության շրջանում ուժեղ երաշտ է տեղի ունեցել: Դա հանգեցրել է համատարած սովի ու հզոր քաղաքակրթության աստիճանաբար անհետացմանը:

 

The Great Blue Hole, once a cave, was filled in as sea levels rose over the past hundred thousand years.

 

 

Հսկայական կապույտ անցքը բացահայտել է մայաների անհետացման պատճառը (լուսանկարներ)