Դիետոլոգները հերքել են մեր նախնիների սննդակարգի օգտակարության մասին տարածված կարծիքը
Վերջին տարիների ընթացքում առավել հայտնի են դարձել դիետոլոգիայում «հին իմաստությանը» հղումները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The First Post-ին:
Ոմանք պնդում են, որ պետք է անցնել նախնիների սննդակարգին, որպեսզի հնարավոր լինի պայքարել գիրության և ժամանակակից հիվանդությունների դեմ: Սակայն Ջորջիայի համալսարանի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հին ժողովրդի սննդակարգը բոլորովին էլ օգտակար չի եղել:
Ամբողջ խնդիրը նպատակներն են եղել: Սնունդը պետք է գոյություն ապահովեր: Բնականաբար՝ սննդային միացությունների հավասարակշռության մասին խոսք չէր կարող լինել:
Հնում մարդկանց սննդակարգը ամբողջությամբ կախված է եղել նրանից, թե սննդի ինչ աղբյուրներ են հասանելի եղել տվյալ ժամանակահատվածում:










