ԱՄՆ-ն կարծում է, որ Հս. Կորեան կարող էր հաքերներ վարձել Sony-ի դեմ հաքերային հարձակման համար
ԱՄՆ-ում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարող էին երկրի սահմաններից դուրս ապրող հաքերներ վարձել Sony Pictures ընկերության համակարգերը կոտրելու համար, այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հետաքննությանը մոտ կանգնած պաշտոնական ներկայացուցչին հղումով։
Այնուամենայնիվ, Հետաքննությունների դաշնային բյուրոյում պնդում են, որ կիբերհարձակումն իրականացվել է հենց Փհենյանից՝ երկրի իշխանությունների գլխավորությամբ։
«Հետաքննությունների դաշնային բյուրոյում եկել են եզրահանգման, որ Հս. Կորեայի կառավարությունն է պատասխանատու Sony Pictures Entertainment-ի համակարգերի կոտրման և տվյալների ոչնչացման համար»,- հայտնել են գերատեսչությունից։
Ավելի վաղ Հս. Կորեայի ներկայացուցիչները հերթական անգամ հերքել են մեղադրանքները և ԱՄՆ-ից ապացույցներ պահանջել։










