Ավստրալիայում արգելվել է սոլյարիից օգտվելը
Ավստրալիայում սոլյարիներից օգտվելու արգելք է սահմանվել: Այս մասին հայտնում է France-Presse լրատվականը:
Ճշգրտվում է, որ արգելքը գործում է երկրի շատ նահանգներում՝ սոլյարիից օգտվելու դեպքում մաշկի ուռուցքով հիվանդանալու մեծ ռիսկերի նկատառումով:
Արգելքը ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից: Այս կերպ Ավստրալիան դառնում է Բրազիլիայից հետո երկրորդ երկիրը, որտեղ նման արգելք կգործի:










