Անօդաչուներ, ճկվող էկրաններ, վիրտուալ իրականություն. 2015-ի տեխնոլոգիական զարգացումները (լուսանկարներ)
Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և ցանկացած նորամուծություն կարող է հետագա տեխնոլոգիական զարգացումների ամբողջական փունջ ստեղծել: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Discovery հեղինակավոր պարբերականը կազմել է 2015 թվականի տեխնոլոգիական միտումների սեփական ցանկը:
Բջջային վճարումներ
2015-ին Apple Pay, CurrentC և այլ վճարային ծառայությունների տարածմամբ կզարգանան բջջային վճարային համակարգերը, որոնցում սմարթֆոնը կրեդիտային քարտի փոխարեն է օգտագործվում:

Անձնական քողարկման համակարգեր
Բջջային վճարային համակարգերը սարքերի հետ աշխատում են NFC տեխնոլոգիայի միջոցով: Այս համակարգը խոցելի է մոտակայքում գտնվող հաքերների համար: Այս խոցելիությունը վերացնելու համար հագուստի ու աքսեսուարների տեսքով քողարկման տարբեր ձևեր կզարգանան 2015-ին, ինչպես բաճկոնները, պայուսակները կամ ջինսերը, որոնք արգելափակում են հեռախոսից արձակվող անլար ազդակները:

Վիրտուալ իրականություն
Վիրտուալ իրականության ականջակալը` Oculus Rift ներկառուցված էկրանով, խանութներում կհայտնվի 2015-ին: Sony-ի Project Morpheus նախագիծը կդառնա խաղերի աշխարհում Oculus-ի հակառակորդը:

Ինքնակառավարվող մեքենաներ
Ինքնավար ավտոմեքենաներ են խոստանում արդեն մի քանի տարի, սակայն 2015-ը կարող է վերջապես դառնալ առաջին օրացուցային տարին, երբ մարդիկ փողոցներում կտեսնեն իրական արդյունքները: Google-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր մոդելը պատրաստ է փորձարկումների մեծ փողոցներում:

Ճկուն էկրաններ
Ճկվող, փաթաթվող ու թերթի պես շրջվող էկրանների գաղափարը մշտապես արդիական թվացող ֆանտաստիկ մտքերից է: Աշխատանքային ճկուն էկրանները ի հայտ են եկել դեռևս 1970-ականներին, սակայն լայն կիրառում չեն գտել:

Անօդաչուների զանազանությունը
Այսօր համաշխարհային մամուլը ողողված է անօդաչու թռչող սարքերի մասին վերնագրերով ու նորություններով, իսկ 2015-ին դրանք կհարյուրապատկվեն: Amazon գործակալությունը փորձարկում է անօդաչուների միջոցով առաքման համակարգը:











