Գլխացավն անտեսելը վտանգավոր է. զգուշացնում են գիտնականները

22:30 • 31.12.14

Որոշ մասնագետներ գտնում են, որ եթե մարդը գլխացավեր ունի, ապա ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ համակարգչային տամոգրաֆիայի կամ նյարդաբանական այլ հետազոտության անցկացումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Zee News-ին:

Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում բժիշկների մի մասը կողմ են ախտորաշման նոր մեթոդների ներմուծմանը, մինչդեռ ուղեղի սկանավորումը օգնում է ախտորոշել գլխուղեղում գոյացող վտանգավոր ուռուցքները: Վաշինգտոնի համալսարանին կից բժշկական դպրոցի գիտնականների անցկացրած ուսումնասիրությանը գլխուղեղի ուռուցք ունեցող 95 հիվանդ է մասնակցել:

Հիվանդներից 11-ի մոտ գլխացավը հիվանդության միակ նախանշանն է եղել, 4-ի մոտ գլխացավերը նոր են սկսված եղել, որը գլխուղեղի սկանավորման բավարար պատճառ է համարվել:

 

Գլխացավն անտեսելը վտանգավոր է. զգուշացնում են գիտնականները