Սարքեր ու սարքավորումներ, որոնք կարող են վերանալ 2015 թվականին
Բոլոր տեսակի տեխնոլոգիաները դատապարտված են մի օր անպետք դառնալ, բայց այն արագությունը, որով սարքավորումները հնանում են, ավելի ու ավելի է մեծանում, գրում է The Independent-ը:
The Independent-ը կազմել է սարքավորումների կարճ ցանկ, որոնք դուրս են գալիս գործածելիությունից: Մարդկանց 15 տոկոսն է միայն, որ սկսում է տեխնոլոգիաները կամ ապրանքներն օգտագործել հենց դրանք հասանելի են դառնում, իսկ 60 տոկոսը շարունակում է եղած տեխնոլոգիաները օգտագործել: Այսպես, չնայած շատերը խոսում են ֆաքսի մեքենաների, dial-up ինտերնետի և Windows XP-ի մահվան մասին, սակայն նրանք առանց պայքարի չեն զիջում իրենց տեղը:
Տան ֆիքսված հեռախոսահամար
Վերջերս անցկացված ուսումնասիրությունը պարզել է, որ Լոնդոնի երեք բնակչից մեկից ավելին չգիտի իր տան հեռախոսի համար: Նրանց 40 տոկոսը չի պատասխանում տան հեռախոսի զանգերին: Բջային կապի ցածր մրցակցային գները և Skype-ի նման ծրագրերը տան հեռախոսահամարի համար ընդամենը մի քանի գործառույթ են թողել, որոնք նույնպես շուտով անհրաժեշտ չեն լինի:
Հեռակառավարման վահանակ

Արդյո՞ք հեռակառավարման վահանակները կսկսեն դուրս գալ գործածությունից 2015 թվականին: Սթիվ Ջոբսը իր կյանքի վերջին շրջանում պնդում էր ձայնով կառավարվող հեռուստատեսության գաղափարի ստեղծման մասին, բայց ձայնով կառավարվող տեխնոլոգիաները դեռ սահմանափակ են: Մինչ ոմանք ուսումնասիրում են հեռակառավարումը սմարթֆոնների միջոցով, մնացածը շարունակում են իրենց բազմոցներից օգտագործել հեռակառավարման վահանակները:
Անձնական նավիգացիոն սարք

Սարքը, որը զարմանք էր առաջացնում ընդամենը մեկ տասնամյակ առաջ, աստիճանաբար դուրս է գալիս գործածելիությունից, քանի որ դրա գործառույթները իրականացվում են սմարթֆոնների և ավտոմեքենաների ղեկավարման վահանների միջոցով:
Հեռախոսախցիկներ
20 տարեկանից ցածր մարդկանց համար հեռախոսախցիկները ժամանակից դուրս երևույթներ են: Այժմ ոչ մեկ հերթ չի կանգնում հեռախոսի խցիկների առջև, ոչ ոք արդեն դրանց կարիքը չունի: 2007 թվականից ի վեր այդ հեռախոսների օգտագործումը գրանցել է 93 տոկոսի անկում, բրիտանացիների 6 տոկոսը այն օգտագործել է մեկ անգամ վերջին 12 ամսվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր խցիկից օրական միջինը մեկ զանգից քիչ զանգ է կատարվում:
DVD և Blu-ray
Ավելի ու ավելի շատ մարդիկ մեծ ուրախությամբ կփոխարինեն ֆիզիկական կրիչների իրենց սեփականությունը պահանջարկի վրա աշխատող Netflix-ի պես հեռարձակող ծառայությունների դիմաց: Առցանց հեռարձակող ծառայությունների եկամուտները կգերազանցեն ֆիզիկական վաճառքները 2016 թվականին, իսկ 2017 թվականին կգերազանցեն նաև տոմսարկղերից ստացված եկամուտը:
Զարթուցիչ

Վերջերս իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ մարդկանց 50 տոկոսը որպես զարթուցիչ օգտագործում է իր հեռախոսը: Չնայած ժամացույցների վրա ազդեցությունը մեծ չի եղել, որովհետև դրանք նաև էսթետիկական նպատակի համար են ծառայում, բայց նույնը չի կարելի ասել զարթուցիչների մասին:










