Քաղցկեղի առաջացման պատճառը բջիջների սխալ բաժանումն է. գիտնականներ

20:42 • 02.01.15

Տարիներ շարունակ գիտնականները նախազգուշացրել են, որ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը սխալ ապրելակերպն ու ժառանգած վատ գեներն են: Սակայն այժմ ամերիկացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ մահաբեր հիվանդության առաջացման հիմնական պատճառը ո’չ սխալ կենսակերպն է, ո’չ էլ գեները:

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, ըստ ամերիկացի մասնագետների` քաղցկեղի առաջացման դեպքերի 2/3-րդն օրգանիզմում բջիջների սխալ բաժանման հետևանք են:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան շատ են բջիջները բաժանվում, այնքան մեծ է  հավանականությունը, որ տվյալ մարդը քաղցկեղով կհիվանդանա:


Այս բացահայտումը թույլ է տվել գիտնականներին բացատրել, թե ինչու են քաղցկեղի որոշ տեսակներ այդքան տարածված, իսկ մյուսները` ոչ. որտեղ բջիջներն ավելի արագ են բաժանվում, այդ օրգանում քաղցկեղն ավելի շուտ է զարգանում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուսումնասիրված 31 մարդուց 22-ի մոտ քաղցկեղն առաջացել է բջիջների բաժանման հետևանքով: Մնացած 9 դեպքը եղել է սխալ ապրելակերպի ու գենետիկ սխալի հետևանք:

Քաղցկեղի առաջացման պատճառը բջիջների սխալ բաժանումն է. գիտնականներ