Էկո-ձեռնոցները փոխարինելու են եկել ավանդական վարսահարդարիչին (լուսանկարներ, տեսանյութ)
Գաղտնիք չէ, որ կանայք չեն պատկերացնում մազերի խնամքն առանց վարսահարդարիչի օգտագործման` անտեսելով այդ սարքի` մազերի վրա թողած կործանարար ազդեցությունը:
Սակայն դիզայներներն այժմ ստեղծել են բացառիկ ձեռնոցներ, որոնք փոխարինելու են եկել վարսահարդարիչին ու շատ լավ չորացնում են մազերը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, էկո- ձեռնոցը պատրաստված է հայ-թեք մանրաթելերից. ի տարբերություն սովորական սրբիչի` այն 2 անգամ ավելի արագ է չորացնում մազերը:

Մանրաթելերը կլանում են ջուրը` մազերի վրա թողնելով հարդարման համար նախատեսված կոսմետիկ նյութերը, օրինակ` գելը կամ մուսը:

Բացի այդ` ձեռնոցը մազերը գանգրացնելու կամ թեթև ալիքներ հաղորդելու հնարավորություն է ընձեռում:










