Ձախլիկների համար գրելու համար նախատեսված հատուկ ձեռնոց է ստեղծվել (լուսանկարներ)
Մոլորակի բնակչության 10 տոկոսը ձախլիկ է, գրում է The Daily Mail-ը` հավելելով, որ հատուկ նրանց համար ստեղծվել է նորարարական ձեռնոց:

Պարբերականը մանրամասնում է, որ ձախլիկները գրչով թղթի վրա գրելիս մշտապես լղոզում են թանաքը, սակայն նոր ձեռնոցն այդ խնդրի համար հիանալի լուծում է:

SmudgeGuard կոչվող նորույթը պատրաստված է նեյլոնից. այն ամրացվում է ձախ ձեռքի դաստակին ու ծածկում միայն ճկույթը, քանի որ հենց այդ մատի միջոցով է թանաքը լղոզվում:

Նշվում է, որ ուշագրավ նորույթի հեղինակն ամերիկուհի Ջենի Լիթն է, ով ևս ձախլիկ է ու մշտապես առնչվում է գրելիս թանաքը լղոզելու խնդրին:
Ձեռնոցի գինը 14.99 դոլար է:











