ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացի մոտ «ամնեզիա» է սկսվել
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը լուրջ խնդիրներ ունի «կարմիր մոլորակի» վերաբերյալ հավաքած տեղեկությունները պահպանելու հարցում:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, մեկ տասնամյակ Մարսի վրա թափառող վեցանիվ սարքի մոտ «ամնեզիա» է սկսվել: Աղբյուրը մանրամասնում է, որ այս խնդիրն Opportunity-ի մոտ առկա է արդեն 6 ամիս:
ՆԱՍԱ-ի մասնագետները պատմել են, որ սարքի հիշողության ֆլեշն անսարք է, ուստի նրանք պետք է վերանորոգեն մարսագնացի ծրագրակազմը:
Հիշեցնենք, որ Opportunity-ն վայրէջք է կատարել Մարսի վրա 2004թ.: Ի սկզբանե ամերիկացիները մտադիր էին այն օգտագործել 3 ամիս տևող առաքելության համար, որը, սակայն, ձգվեց մինչև 10 տարի:












