Apple-ին դատի են տվել iPhone-ի հիշողության մեջ iOS 8-ի չափազանց մեծ տեղ զբաղեցնելու պատճառով

14:44 • 02.01.15

Բազմաթիվ խնդիրներն ու տհաճությունները շարունակում են հետևել iOS 8-ին նույնիսկ այն բանից հետո, երբ Apple-ը թողարկեց մի քանի թարմացում, որոնք պետք է լուծեին խնդիրների մեծ մասը: Այս անգամ ընկերությանը դատի են տվել այն պատճառով, որ օպերացիոն համակարգի վերջին տարբերակը չափազանց մեծ տեղ է զբաղեցնում iPhone-ի հիշողության մեջ, գրում է iphones.ru-ն:

 

Դատական հայցում խոսքն այն մասին է, որ iOS 8-ը կարող է զբաղեցնել մինչև 23.1% հիշողություն: Ընդ որում` Apple-ը երբեք չի հրապարակում այդ փաստը, ինչը թյուրիմացության մեջ է դնում գնորդներին: Հայցի հեղինակները նշում են, որ դա տարածված պրակտիկա է, որն արտադրողները չարաշահում են:

 

Հայցը ներկայացրած կողմի փաստաբանները մտադիր են ընկերությունից ստանալ ոչ միայն նյութական փոխհատուցում, այլև փոփոխել նոր սարքավորումներում ազատ հիշողության նշանակության քաղաքականությունը: Տվյալ գործում հիմնական օբյեկտը խոստանում է լինել iOS 8-ը, որը չափազանց մեծ ազատ տարածք է զբաղեցնում:

 

Apple-ին դատի են տվել iPhone-ի հիշողության մեջ iOS 8-ի չափազանց մեծ տեղ զբաղեցնելու պատճառով