Android օպերացիոն համակարգը գաղտնալսում է օգտատիրոջն ու միշտ գիտի նրա գտնվելու վայրը. հետազոտություն

16:03 • 03.01.15

Ամերիկացի մասնագետներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Google ընկերության ստեղծած Android օպերացիոն համակարգի հավելվածներն իրականում գաղտնալսում են օգտատերերին, գիտեն նրանց գտնվելու վայրն ու մատչում ունեն դեպի անձնական տվյալները:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, մանկական Happy Fish խաղն այնպես է ծրագրավորված, որ կարողանում է իմանալ օգտատիրոջ գտնվելու վայրը, ինչպես նաև` հասանելիություն ունենալ լուսանկարներին: Նաև կարողանում է կարդալ տեքստային հաղորդագրությունները: 

 

Նշվում է, որ նույնպիսի ծրագրավորում ունեն Fruit Ninja խաղն ու Android հավելվածների կեսից ավելին:

Android օպերացիոն համակարգը գաղտնալսում է օգտատիրոջն ու միշտ գիտի նրա գտնվելու վայրը. հետազոտություն