ՆԱՍԱ-ն արևի հարավային բևեռում հսկայական սև շերտ է հայտնաբերել (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետները պարզել են, որ Արեգակը 2015թ. դիմավորել է առեղծվածային իրադարձությամբ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, երկնային լուսատուի հարավային բևեռում հայտնվել է հսկայական սև անցք, որը տեսանելի է ստորև ներկայացված լուսանկարում:
Ուշագրավ կադրը ֆիքսվել է 2015թ. հունվարի 1-ին` ՆԱՍԱ-ի Atmospheric Imaging Assembly (AIA) հեռադիտակով:
Աղբյուրը մանրամասնում է, որ սև անցքի մակերեսին մոլեգնում են կատաղի քամիներ, որոնց արագությունը հասնում է 750 կմ/վ-ի:











