Microsoft-ը նոր բրաուզեր է մշակում Windows 10-ի համար

19:46 • 03.01.15

Microsoft-ն աշխատում է ամբողջովին նոր բրաուզեր ստեղծելու ուղղությամբ, որը ի հայտ կգա Windows-ի հաջորդ տարբերակում: Այս մասին հայտնում է RBC.ru-ն` The Verge-ին հղումով:


Հաշվետվության համաձայն` Spartan անվանումով նոր բրաուզերը Internet Explorer-ի հաջորդ տարբերակը չի լինի, այլ ավելի շատ նման կլինի Google Chrome-ին կամ Mozilla Firefox-ին: Միաժամանակ դրա հիմքում ընկած են տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են Internet Explorer-ում. Chakra JavaScript և Trident շարժիչները:

 

Հաղորդվում է, որ Spartan-ը չի փոխարինի Internet Explorer-ին Windows 10-ում, ամենայն հավանականությամբ, օպերացիոն համակարգում կներկայացվեն միանգամից երկու բրաուզեր:


Microsoft-ի նոր օպերացիոն համակարգը կներկայացվի հունվարի 21-ին, երբ կներկայացնեն նաև Spartan-ը:

Microsoft-ը նոր բրաուզեր է մշակում Windows 10-ի համար